Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2010

Բերանի տհաճ հոտ

Բերանի տհաճ հոտ

Բերանի տհաճ հոտի պատճառները բազմաթիվ են: Դրան կարող են նպաստել տարբեր օրգանների, բերանի լորձաթաղանթի, լնդերի (գինգիվիտ, պարօդոնտիտ), կարիեսով և փտախտով ախտահարված ատամները, բայց մեծ մասամբ, հիգիենայի կանոնները չպահպանելու հետևանքով բերանի խոռոչում սննդի մնացորդների կուտակումը: Պակաս դեր չունեն անորակ պլոմբները, ատամնաշապիկները, կամրջաձև և շարժական պրոթեզները (որոնց շուրջը կուտակվում են սննդի մնացորդներ), իմաստության ատամների դժվարությամբ դուրս գալու դեպքում` լնդերի բորբոքումները: Այն հաճախ կարող է առաջանալ պարօդոնտիտներից, երբ ատամները ցավելու պատճառով հիվանդները խուսափում են կոշտ սննդամթերքից. ակտիվ ծամելուց, որը հանգեցնում է բերանի խոռոչի մեխանիկական ոչ բավարար մաքրման: Դրա հետևանքով միջատամնային տարածություններում, լեզվի և լնդերի վրա նստվածք Է կուտակվում, որը և դառնում է տհաճ հոտի պատճառ: Խիստ նպաստում են թարախային ախտահարումով ատամնալնդային գրպանիկները, լնդերի պարօդոնտիտային արյունահոսությունները, մածուցիկ, թանձր թուքը, թքարտադրության նվազումը (որի հետևանքով տեղի է ունենում սննդի մնացորդների կուտակում), լնդերի բորբոքումների պատճառով` հյուսվածքային սպիտակուցների քայքայումը: 

 

Բերանի տհաճ հոտը կարող է լինել ըմպանի, շնչափողի, բրոնխների, թոքերի (աբսցես), կերակրափողի, ստամոքսի, քթի լորձաթաղանթի (օզենա), հավելյալ խոռոչների, նշիկների խրոնիկական բորբոքումների, ըմպանաբորբի, նշիկաբորբի, ձայնալարերի բորբոքումների, գանգրենայի, տուբերկուլոզի, լյարդի ցիռոզի, փորկապության, դիաբետի, երկաթի անբավարարության պատճառով առաջացած սակավարյունության հետևանք: Առաջին նախապայմանը պատճառը վերացնելու նպատակով կազմակերպված բուժումն է, ինչպես նաև բերանի խոռոչի հիգենայի կանոնների պահպանումը, օրը երկու անգամ մածուկով և խոզանակով ատամները լվանալը, ուտելուց հետո միջատամնային տարածություններում կուտակված սննդի մնացորդները ողողումների կամ ատամնամաքրիչների միջոցով հեռացնելը: Անհրաժեշտ է նաև դեզադորացնող հատկությամբ օժտված միջոցների օգտագործումը: Դրանց թվին են պատկանում ջրածին պերօքսիդի 3 տոկոսանոց (ողողելու համար. 1 բաժակ ջրին` մեկ ճաշի գդալ), մանգանաթթվային կալիումի (1 բաժակ ջրին` 30-40 կաթիլ), քլորամինի 0,5 տոկոսանոց  (1 բաժակ ջրին` 1 ճաշի գդալ), ցիտրալի սպիրտային 1 տոկոսանոց (1 բաժակին` 30 կաթիլ) լուծույթները: Կարելի է օգտագործել նաև ատամների էլիքսիր, մեկ բաժակ ջրին` 

10-15 կաթիլ: 

 

Ատամների և լնդերի հիվանդությունները, որոնք բերանի տհաճ հոտի հիմնական պատճառն են, կանխելու համար անհրաժեշտ է պարբերաբար դիմել բժիշկ-ստոմատոլոգի, որը ժամանակին կհայտնաբերի դրանք և կբուժի: 

Հեղինակ. Գայանե Բաբաջանյան ստոմատոլոգ, դոցենտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկում, գնահատում և հաստատում է
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկում, գնահատում և հաստատում է

Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին...

Իրադարձություններ Հայաստանում
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները II մաս

Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...

Վարակաբանություն Նյարդաբանություն
Մեթադոնային փոխարինող բուժումը` արդեն Հայաստանում

Պատմական ակնարկ

Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիա կամ պտղի ալկոհոլային համախտանիշ

Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
«ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանս Երևանում
«ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանս Երևանում

2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Հարատև կրթության կազմակերպումը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում

2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը...

Հրատապ թեմա Հայաստանում
Մեղվաբուժություն` ապիթերապիա
Մեղվաբուժություն` ապիթերապիա

Միայն բնությունն է բուժում այն դեպքում, 

եթե նրան տրված է այդ հնարավորութունը:

Հիպոկրատ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բժշկության պարադոքսների ոլորտից

Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:

Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Աշխարհում
Մեր երախտավորները: Հայրենադարձ բժշկի երկրորդ կյանքը (Գարեգին Ամատեանի ծննդեան 120-ամեակի առթիւ, 1888-1982)
Մեր երախտավորները: Հայրենադարձ բժշկի երկրորդ կյանքը (Գարեգին Ամատեանի ծննդեան 120-ամեակի առթիւ, 1888-1982)

Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ...

Հայ բժիշկերի կյանքից
Թոքերի քաղցկեղը հնարավոր է ճանաչել հոտով

Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
Մկնային լեյկոզի վիրուսը` շագանակագեղձի քաղցկեղի պատճառ
Մկնային լեյկոզի վիրուսը` շագանակագեղձի քաղցկեղի պատճառ

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Հոբելյանական տարեթվեր

1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում...

Բժիշկներ
Հարյուր հայ հոգեբույժներ Կենսագրական բառարան գիրք Դ
Հարյուր հայ հոգեբույժներ Կենսագրական բառարան գիրք Դ

Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 ՀԱՅ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐ» շարքի Ա, Բ գրքերը (2002, 2004, 2005) ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս` թվով Դ գիրքը...

Պատմության էջերից
Իմունային համակարգ
Իմունային  համակարգ

Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...

Իմունաբանություն
Պզուկներ սկիզբը` 2009-ի N4-ում
Պզուկներ սկիզբը` 2009-ի N4-ում

Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն)...

Մաշկաբանություն Դեմքի խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ